Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին' հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 2-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով, 6-ի ցերեկը կբարձրանա 3-4աստիճանով:

Երևանում' նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: 3-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն: 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, 4-ի ցերեկը կա թույլ տեղումների հավանականություն: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: