Նախագահի թեկնածուների ընտրած կարգախոսներն ուղիղ ազդեցություն են թողնում հասարակության վրա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Հարցին՝ արդյոք փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների համար թեկնածուների ընտրած կարգախոսները ճի՞շտ են ընտրված և կարո՞ղ են ազդեցություն գործել ընտրազանգվածի վրա, հոգեբանը պատասխանեց.

«Մեծ մասամբ դրանք արվել են հոգեբանական խորհրդատվության արդյունքում: Ու ստացվել է, բայց ցավը նրանում է, որ շատ հաճախ կարգախոսը տվյալ մարդու տեսակին չի համապատասխանում: Դու կարգախոսի ներքո հրապուրվում ես, մեկ էլ արդյունքում ստացվում է, որ այդ մարդն այդ արժանիքները չունի, դա իրենը չի»: