Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» և «Կումբանի» միջև հանդիպումից հետո մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մեկնաբանել է իր թիմի խաղի 3:3 հաշիվը:

«Թիմերը ուրախ ֆուտբոլ խաղացին: Մենք ցուցադրեցինք մեր ֆուտբոլը: Երկրորդ խաղակեսում մի քանի սխալ թույլ տվեցինք, կարողացանք հավասարեցնել հաշիվը և առաջ անցնել: 11 մետրանոց հարվածը պետք չէր: Իսկ «ոչ ոքին» ադար արդյունք էր»,- Յակինի խոսքը մեջբերում է sport-express-ը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է ողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: