«Եռյակի առաջնորդների հանդիպման հետ կապված` այս պահի դրությամբ ես դեռևս հստակ տեղեկատվություն չունեմ, բայց այդ ձևաչափով հանդիպումների անցկացման հետ կապված որևէ խնդիր չկա», - այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե այս շաբաթ նախատեսված է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:

 

Իվետա Տոնոյանի խոսքով՝ ցանկացած պահի Եռյակի առաջնորդները կարող են հանդիպել: