Չինաստանի Գուանդունի նահանգում երկու պաշտոնյաներ խոստովանել են, թե կաշառել են գերեզմանների կողոպտչին դիակներ ստանալու նպատակով, որպեսզի այդ կերպ հաշվետվություններ ներկայացնեն դրանց դիակիզում իրականացնելու վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ոստիկանությունում ձերբակալվածները խոստովանել են, որ իրենցից յուրաքանչյուրը 500-ական դոլար Է վճարել գիշերային ժամերին գործող կողոպտչին:

 

ՉԺՀ-ի կառավարությունը խրախուսում Է դիակիզումը, որպեսզի այն հողը, որը հատկացվում Է գերեզմաններին, բաժին հասնի ագարակատերերին եւ դեւելոպերներին:

 

Ըստ որում Չինաստանի գյուղական շրջանների բնակիչները հավատում են, որ դիակիզումից խուսափելն անհրաժեշտ է հանգուցյալի հաջող անդրշիրիմյան կյանքի համար: