Նոյեմբերի 2-ին Կապանի Բաղաբերդ թաղամասի բնակիչներն արթնացել են տարօրինակ ցնցումից: Վթարված է եղել Կապանը սնուցող մայր ջրագիծը, ինչի հետևանքով առաջացել է ցնցում, որը վայրկյաններ անց փոխարինվել է ջրի հսկայական շիթով: Մոտ 20 մետր բարձրությամբ ջրաշիթը վնաս է հասցրել հարակից բնակելի շենքի 15 բնակարանի և առաջին հարկում գտնվող մանկապարտեզին: Բնակիչները հուսահատ վիճակում են՝ բնակարանում մնալն անհնար է, բնակիչներն էլ գնալու տեղ չունեն:

 

Այս կապակցությամբ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշել է.

 

«Իսկապես, էդ 15 ընտանիքների համար շատ դժվար է, բայց այսօր արդեն վերջնական խնդիրը լուծվեց: 15-ն էլ իրենց գումարները կստանան, իրենց բնակարանները կվերանորոգեն, ես հանդիպեցի իրենց, ասացի, որ նախկին տեսքից մի քանի անգամ ավելի լավ, բարեկարգ բնակարաններ կունենան»:

 


Տեսանյութը՝ Henaran.am