Ավիավառելիքով բեռնատարը դատարկ ինքնաթիռի մեջ Է մխրճվել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում: Զոհվածներ չկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել Է «Լոս Անջելես թայմս» թերթը' հղում անելով հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներին, միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի լույս 4-ի գիշերը: Բախման հետեւանքով բեռնատարի վարորդը արգելափակված Է մնացել մեքենայում: Փրկարարները դուրս են բերել տուժածին եւ տեղափոխել մերձակա հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չԷ:

 

Հրատարակության տվյալներով՝ վառելիքի բռնկում տեղի չի ունեցել: Ոստիկանությունը պարզում Է արտակարգ պատահարի պատճառները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: