ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 5-ին' ժամը 04.14-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Զոդ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությւոնը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Խորեն Տոնոյանի «ՎԱԶ-21010» մակնիշի 35 VS 106 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):