ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացում քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրերը:

 

Անդրադարձ է կատարվել ընթացիկ երկու ծրագրերի' «Առողջապահական համակարգի արդիականացում 2», որի իրականացումը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է «լավ», ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային նոր ծրագրին, որը նպատակ ունի բարելավելու մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկ ված հիվանդանոցներում:

 

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ծագրերը մարզային բժշկական կազմակերպություններրի շարունակական արդիականացման, հոգեկան առողջության, քաղաքային պոլիկլինիկաների զարգացման և մասնագետների վերապատրաստման ոլորտներում:

 

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը: