Բրազիլիայի հավաքականի և «Ինտերի» նախկին հարձակվող Ադրիանոն, ով այժմ խաղում է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գավրի» կազմում, մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Ֆուտբոլիստին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:

Դատախազությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կարիք չի տեսնում, ուստի ֆուտբոլիստը մինչ դատավարություն կլինի ազատության մեջ: