Այսօր Դոնեցկում ընթանում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության մամուլի վարչության աշխատակցուհի Իրինա Գուդիմային:

 

«Աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ուկրաինական և ռուսական զինվորականները. նրանք քննարկում են մինսկյան համաձայնագրերի իրականացման ընթացքը՝ ծանր զենքի դուրս բերումը, սահմանագծման գիծը, հրադադարը և ռազմագերիների փոխանակումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Հանդիպումից հետո նախատեսվում է ԵԱՀԿ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: