Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքից կործանված Boeing-ի բեկորների տեղափոխումը Նիդեռլանդներ կարող Է սկսվել նոյեմբերի 7-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ԴԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարության մի աղբյուր: «Բեկորների տեղափոխումն հավանաբար կսկսվի այս ուրբաթ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Հանրապետության տրանսպորտի նախարարությում հավաստել են այս տեղեկատվությունը: «Մենք այժմ համաձայնեցնում ենք փաստաթղթերը եւ տեղափոխման կարգը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա բեկորների խմբաքանակը կուղարկվի Նիդեռլանդներ»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: