Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 5-ին սաբոտաժի մեջ Է մեղադրել պաշտոնաթող աված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը- ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որը մտնում Է կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի կազմի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Կաբինետի անդամների ցուցադրական պաշտոնաթողությունն սպառնալիքի տակ Է դնում պետությունը եւ սաբոտաժի Է նմանվում»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին Թբիլիսիում կայացած արտակարգ ճեպազրույցի ժամանակ:

 

Ալասանիայի պաշտոնաթողությունից հետո պետական պաշտոնները լքելու իրենց որոշման մասին հայտարարել են նրա թիմի անդամները՝ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն բոլոր տեղակալների՝ Դավիդ Զալկալիանիի, Թամարա Բերուչաշվիլիի, Վլադիմիր Գուրգենիձեի եւ Դավիթ Ջալաղանիայի հետ. վերջինս պաշտոնական այցով դեռ գտնվում Է Կուբայում:

 

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ալասանիայի կուսակցության անդամներն իրենց հայտարարություններով սպառնալիք են ստեղծում Վրաստանի անվտանգության համար: