Նախագահ Բարաք Օբաման դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով համերկրային բյուջեից լրացուցիչ եւս 6,2 միլիարդ դոլար տրամադրել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի համալիր անհետաձգելի միջոցառումների ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք:

 

Նրանց խոսքով՝ նշված գումարից 2,4 միլիարդ դոլարը պլանավորվում Է տրամադրել առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը, 2 միլիարդը՝ միջազգային զարգացման գործակալությանը, որը մտնում Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կառուցվածքի մեջ:

 

Մնացած միջոցները (շուրջ 1,8 միլիարդ դոլար) նախատեսվում Է կուտակել հատուկ հիմնադրամում, որը ենթադրվում Է ծախսել տարբեր արտակարգ իրավիճակներում, որոնք կապված կլինեն Արեւմտյան Աֆրիկայում եւ ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածմանը հակազդելու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: