Դեռևս Հայաստանի անկախությունից առաջ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտերիմ ընկերներ էին։ Նրանք միասին բավականին երկար ճանապարհ են անցել. պատերազմ, ծանր ու դժվար օրեր: Միասին ապրել են հաջողություններ և անհաջողություններ, միասնական ջանքերով լուծել են երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները և իրենց ընկերության մասին գիտեին բոլորը։ Նրանք մտերիմ էին նաև ընտանիքներով և այդ մտերմության մասին խոսում էին բոլորը' մինչև նախորդ նախագահական ընտրությունները։ Հետո սկսվեց նրանց միջև առկա հակասությունների մասին խոսակցությունները։ Մի մասը կարծում էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը և պայմանավորվածության արդյունք է, մյուս մասն էլ իսկապես վստահ էր, որ երկու ընկերների միջև լուրջ հակասություն կա։

Եթե նրանք գաղափարական տարբեր եզրեր ունեին, ինչն էլ հանգեցնում էր նրանց միջև հակասության, ապա այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան երկար տարիներ մտերիմ էին ու միասին թև թիկունքի տված երկիր էին ղեկավարում։
Ի դեպ, հարկ է նկատել, որ երբ Ռոբերտ Քոչարյանն էր ղեկավարում երկիրը, Սերժ Սարգսյանը նրա թիկունքին կանգնած էր ու բոլորը վստահ էին, որ եթե նույնիսկ բոլորը դավաճանեն Ռոբերտ Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում նման քայլի չի գնա:

Հետաքրքիր է' այս ամենը, թեկուզ նաև փոքր-ինչ հակասությունները էլ հաշվի առնելով, երբ Ռոբերտ Քոչարյանը քվեախցիկում միայնակ լինի իր խղճի առջև, ու՞մ կտա իր ձայնը։