Մուամար Քադաֆիի աջակիցները և բարեկամները, ինչպես նաև նրա այրին և երեխաները, պատրաստվում են վերադառնալ Լիբիա այն բանից հետո, երբ իրավիճակը երկրում կկարգավորվի: Այս մասին հայտնել է The Times-ը:


Քադաֆիի ընտանիքի անդամները կարող են վերադառնալ հայրենիք առաջիկա երկու ամսվա ընթացքում, եթե կառավարական ուժերը վերահսկողության տակ վերցնեն իսլամիստների կողմից գրավված խոշոր քաղաքները: Այս հարցի շուրջ բանակցություններ են անցկացվում երկրի ղեկավարության հետ:


Մուամար Քադաֆիին գահընկեց է արվել և սպանվել ընդդիմության կողմից 2011 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր, երկիրը շարունակում է մնալ ծայրահեղ անկայուն իրավիճակում, շարունակվում է զինված հակամարտությունն իսլամիստների ու կառավարական ուժերի միջև: Այս իրավիճակը հանգեցրել է այն բանին, որ երկրում երկիշխանություն է հաստատվել: