ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Խուան Կարլոս Օխեդային (նստավայրը' Թեհրան)' հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 

Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ իր առաքելության ընթացքում նա կնպաստի երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման կարևորությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, փոխայցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերին: