Նիդեռլանդացի գիտնականները հայտարարել են, թե, հնարավոր Է՝ իրենց հաջողվել Է հակաբիոտիկների այլընտրանք գտնել: Նոր դեղամիջոցը կարող Է օգտագործվել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷներից պաշտպանվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ֆերմենտի առաջին թեստային փորձարկումները ցույց են տվել, որ այն կարող Է հաղթել մահացու վտանգավոր վարակները, որոնք հարուցում Է մետիցիլին-ռեսիստենտային ստաֆիլոկոկը:

 

Գիտնականների հայտնագործությունը նոյեմբերի 5-ին ներկայացվել Է Լոնդոնում կայացած գիտական գագաթնաժողովում:

 

Անցյալ տարի փորձագետների միջազգային խումբը նախազգուշացրել Էր, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷները գլխավոր վտանգներից մեկն են ժամանակակից մարդու առողջության համար: