Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը շուրջ երեք տոննա թմրանյութ է առգրավել այն թաքստոցից, որը սարքավորված եղել «Գալեան» միջազգային օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտու մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Հատուկ գործողությունների ոստիկանական գումարտակի ներկայացուցիչները: Թմրանյութերի փաթեթվածքների հետ, որոնց մեծ մասը պարունակել է կոկաին, գտնվել են հինգ ինքնաձիգ եւ մեկ դյուրակիր համակարգիչ:

 

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները նոյեմբերի 6-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ծավալուն գործողություն են սկսել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան արվարձաններում: Այդ շրջանը, որը հայտնի Է որպես Բայշադա Ֆլումինենսի, իրենց հենակետերի համար ընտրել են թմրամաֆիայի այն խմբավորումները, որոնց ավելի վաղ իրավապահ մարմինները դուրս Էին մղել քաղաքի կենտրոնին եւ տուրիստական շրջաններին հարող հետնախորշերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: