Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել Արևմուտքին վերացնել պատժամիջոցները և լսել Պուտինի ելույթը՝ «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ վկայակոչելով Բեռլինում Գորբաչովի ելույթը, որտեղ նա ժամանել էր Բեռլինյան պատի անկման 25-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

 

«Անտեսելով Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հանդեպ արված կրիտիկական ձևակերպումների սրությունը' ես Պուտինի ելույթում նկատեցի լարվածությունը նվազեցնելու ձգտումներ, ինչպես նաև համագործակցության նոր առաջնայինություններ», - ասել է նա:

 

Գորբաչովի խոսքերով, անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ բանավեճից և փոխադարձ մեղադրանքներից անցնել ընդհանուր եզրեր փնտրելուն: