Երեւանի կենտրոնում ավտովթարից տաքսու ուղեւորի քիթը կոտրվել է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արշակ Ե.-ն ժամը 11.40-ին քթի կոտրվածքով դիմել է «Մուրացան» բժշկական կենտրոն և հայտնել, որ վնասվածքն ստացել է մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի դիմաց' «Ֆոլքսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով: Կատարվում է քննություն: