armsport.am/«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցության մասին, որը վերջինս թողնում է իր վրա.

-Ես անընդհատ կատարելագործվում եմ եւ փորձում եմ հասնել Ռոնալդուի մակարդակին։ Այն գոլերի քանակը, որը նա խփում է, եւ այն, ինչ նա անում է թիմի համար, ուղղակի անհավատալի է։ Ներկայումս նա այլ մակարդակի վրա է գտնվում՝ ավելի բարձր, քան մնացած բոլորը։

Մարզումների եւ խաղերի ժամանակ նայելով նրան՝ ես նյութ եմ հավաքում, որպեսզի ձգտեմ հասնել նրա խաղամակարդակին եւ կատարելագործվեմ։ Հուսով եմ՝ մի հիանալի օր ես կհասնեմ դրան։ Եթե դուք չեք ցանկանում աշխարհում լավագույնը լինել, ուրեմն, հավանաբար, դուք չպետք է ֆուտբոլ խաղաք,- Բեյլի խոսքերն է մեջբերում BBC-ն: