armsport.amԼոնդոնում ընթացող ATP-ի ամփոփիչ մրցաշարում կանադացի Միլոշ Ռաոնչիչ դեմ հաղթանակ տանելուց հետո (6:1, 7:6) Ռաֆաել Նադալը լրագրողների խնդրանքով համեմատել է իր հակամարտությունները Նադալի եւ Ջոկովիչի հետ։

-Դուք 33 անգամ հանդիպել եք Ռաֆաել Նադալի եւ 36 անգամ Նովակ Ջոկովոչի հետ։ Ո՞ր հակամարտությունն է ձեր, ամբողջ թենիսի եւ երկրպագուների համար առավել կարեւորը։

Ես չգիտեմ։ Ռաֆայի հետ մենք առանձնակի հարաբերություններ ունենք, քանի որ երկատաեւ մրցակցության մեջ ենք՝ կարծեմ 2004 թ.-ից։ Ընդ որում, մենք շատ անգամներ հանդիպել ենք եզրափակիչներում՝ այդ թվում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի, ինչը չէր հաջողվել այլ խաղացողներին։

Նովակի հետ մրցակցությունը նույնպես յուրահատուկ է։ Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալ։ Ճիշտ է, թվում է, թե մենք առավել հաճախ ենք նրա հետ խաղացել կիսաեզրափակիչներում, քան եզրափակիչներում։ Չնայած ես դրանում վստահ չեմ։ Իսկ այդպես էր, քանի որ մենք Ռաֆայի հետ առավել երկար ենք պայքարել առաջին եւ երկրորդ տեղերի համար։