Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձևավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի և երևակայականի սահմանագծին:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: