Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում նոր ռեկորդ սահմանվեց:

Չինաստանի ներկայացուցիչ Լիաո Հյուն գրանցեց երկամարտի ռեկորդային՝ 359 կգ արդյունք՝ հռչակվելով չեմպիոն:

Մարզիկը լավագույն արդյունքը ցուցադրեց և՛ պոկում (166 կգ), և՛ հրում (193 կգ) վարժություններում:

Նշենք, որ Լիաո Հյուն չեմպիոն է ճանաչվում երկրորդ տարին անընդմեջ: