Ուկրաինայում ՕԴԵԿ և «Մայակ» ակումբների միջև հանդիպմանը մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել, ինչը կասկածելի են համարել «Մայակի» մարզիչները և ֆուտբոլիստները: Սկսված վեճի արդյունքում խաղադաշտ է մտել «Մայակի»՝ խաղին չհայտավորված ֆուտբոլիստ Իգոր Նոսարևը, ով ձեռքի հարվածով «նոկաուտի» է ենթարկել մրցավարին և հեռացել:

Արդյունքում մրցավարը չեղյալ է համարել 11 մետրանոց հարվածը: