Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 10-ին' ժամը 01.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1981թ. ծնված Լազար Մ.-ին, 1971թ. ծնված Նվեր Մ.-ին, 1986թ. ծնված Տիգրան Ս.-ին և 1980թ. ծնված Վահրամ Ա.-ին, որոնք վիճաբանության ժամանակ հարվածել էին իրար, իսկ Լազար Մ.-ն դեմքի մասում ստացել էր վնասվածքներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: