Ֆրանսիան կսատարի ցանկացած քայլ, որը միտված կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սա պաշտոնական Փարիզի դիրքորոշումն է, որ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին հիշեցրեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, խոսելով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման մասին, դեսպանն ասաց, որ Ֆրանսիայի Արդարադատության նախարարությունում տարվում են աշխատանքներ նոր օրինագծի մշակման ուղղությամբ: Հաշվի են առնվում Սահմանադրական խորհրդի արած դիտողությունները: «Ինչ վերաբերում է ժամկետներին, այս պահի դրությամբ ստույգ օրակարգային ժամկետ չեմ կարող տալ»,- ասաց դեսպանը:

 

2011 թ. դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Վալերի Բուայեի հեղինակած Հայոց ցեղսպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, որով նախատեսվում էր այն ժխտողներիհամար սահմանել 45 հազար եվրո տուգանք եւ նվազագույնը մեկ տարվա ազատազրկում: Սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն օրինագիծը չեղյալ հայտարարեց' հիմնավորելով, որ այնհակասում է Սահմանադրությանը: