Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը ահազանգում է Ադրբեջանում նախապատրաստվող նոր հակահայկական դավադրական սադրանքների մասին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետն ասաց, որ պարտություն կրելով ռազմաճակատում' ադրբեջանական կողմը նոր հակահայկական հակահարված է սկսել նախապատրաստել քարոզչադիվանագիտական դաշտում: «Վերջին շրջանում մենք բազմաթիվ տագնապալից լուրեր ենք ստանում ադրբեջանահայ սփյուռքի գաղթավայրերից: Այդ բնակավայրերում ադրբեջանական զանազան էմիսարներ են հայտնվել, ովքեր կաշառքի և սպառնալիքի միջոցով ստիպում են ադրբեջանահայերին միանալ Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսին,-ասաց Այվազյանը:

 

Նույն ծրագրի շրջանակում, ինչպես նշեց ադրբեջանագետը, Ադրբեջանում պլանավորում են ստեղծել այսպես կոչված «Արդբեջանա-աղվանական եկեղեցի», որի անունից ադրբեջանական կողմը պետք է հավակնություններ ներկայացնի Ղարաբաղի և Երուսաղեմի տարածքում հայկական եկեղեցական պատմամշակութային գույքի հանդեպ: «Այս ծրագրի իրագործումը հանձնարարված է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստուտի տնօրեն, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, պատգամավոր Յաղուբ Մամեդովին»,- ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը' վ կայակոչելով իր աղբյուրները:

 

Այս ամենի դեմն առնելու համար Այվազյանն առաջարկում է հարցը բարձրացնել պետական և եկեղեցական մակարդակով, ընդլայնել Հայոց եկեղեցու Արցախի թեմի ինքնավարությունը…