Եռյակն իշխանությունից երաշխիք է ուզում, որից հետո պատրաստ է գնալ 12 կետերի հարցով կառավարության հետ քննարկման: Այս մասին այսօր՝ եռյակի նիստից հետո, հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

«Որպեսզի համոզված լինենք, որ իշխանությունն իմիտացիոն գործողությունների փորձ չի անում, մենք ասում եք՝ եթե իսկապես անկեղծ եք, ուզում եք քայլ անել, առաջարկված 12 կետից 10-րդ կետն իրականացրեք, որը վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխությանը»,-ասաց նա:

 

Վերջինս համաձայն է, որ սրանով հետաձգվում է իշխանափոխության հարցը. «Մենք մեր մոտեցումներին տեր ենք, բայց եթե կա բարի ցանկություն, խորապատկերը հաշվի է առնվում և առաջարկություն է արվում: Մեր օրակարգում իշխանափոխությունը եղել և մնում է»,- ասաց նա: