Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ժանդարմական ուժերի հրամանատար Աբդուլլահ Աթայի գլխավորությամբ պատվիրակությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական musavat.com կայքը, այցի ընթացքում, որը պետք է տևի մինչև նոյեմբերի 14-ը, ծրագրված է հանդիպումներ Ադրբեջանի ուժային կառույցների ղեկավարության հետ:

 

Աբդուլլահ Աթայը Թուրքիայի ժանդարմական ուժերի հրամանատար է նշանակվել ընթացիկ տարվա օգոստոսին: Այդ պաշտոնում դա նրա առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան: