Եմենի կենտրոնում Շիայի ապստամբների հավաքի ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

 

 

Ահաբեկչական հարձակման նպատակը Ռադա քաղաքում տեղական ցեղապետի նստավայրում անցկացրած հանդիպումն էր: Այս պահի դրությամբ ոչ ոք չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

 

 

Ապստամբների գործադիր կոմիտեի ղեկավար Աբդել Քարիմ ալ-Հուսիի հաղորդմամբ՝ Եմենի «Անսար Ալլա» շարժումը մտադիր է շաբաթվա ընթացքում հայտարարել հեղափոխության պաշտպանության Ռազմական խորհրդի ստեղծման մասին: