Մալայզիական Boeing օդանավի գործով հետաքննությունը որոշվել է երկարաձգել մինչև հաջորդ տարվա օգոստոս: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ վկայակոչելով Մալայզիայի արդարադատության նախարար Մայքլ Կինանին:

 

Նախարարը նշել է, որ անձամբ այցելել է Կիև և հանդիպել Ուկրաինայի իշխանությունների հետ, որի ընթացքում հաստատել է Ավստրալիայի պարտավորությունները՝ հետաքննությանը մասնակցելու հարցում:

 

Ամռանը՝ հուլիսի 17-ին, կործանված օդանավը մոտ 300 մարդու կյանք է խլել: Նախօրեին վերսկսվել էր հետաքննությունը հոլանդացի մասնագետների ներգրավմամբ: