ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 12-ին նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում ծանուցել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները եւս մեկ տարով երկարացնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

 

«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն նորմալացել»,-նշվում Է պետության ղեկավարի նամակում: Այդ կապակցությամբ Օբաման որոշել Է ուժի մեջ թողնել 1979 թվականի հրամանագիրը, ըստ որի՝ Իրանի հետ հարաբերություններում հայտարարվում Է «արտակարգ դրություն» եւ նրա դեմ սահմանվում են պատժամիջոցներ:

 

Նախագահի հրամանագիրը հրատարակվել Է 1979 թվականին Թեհրանում ամերիկացիների պատանդառումից հետո: Այդ ժամանակվանից Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները կանոնավոր կերպով երկարաձգվում են: Ինչպես Թեհրանից հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ԻՌՆԱ գործակալությունը նշել Է, որ Օբամայի որոշումն ընդունվել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ շարունակվող ակտիվ բանակցությունների ֆոնի վրա: