Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ Նախարարների կոմիտեի նոր նախագահ է դարձել Բելգիան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Այս մարմինը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները:

 

Բրյուսելը, որպես առաջնահերթություն, երեք աշխատանքային ուղղություն է նշել առաջիկա վեց ամիսների համար: Դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումն է, այդ թվում՝ դրա բարեփոխման շարունակությունը, Եվրամիության, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև գործունեության ոլորտների բաժանումը, ԵՄ անդամ պետություններում իրավունքի գերակայության և ժողովրդավարության ուժեղացումը:

 

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ժամանակ Ադրբեջանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկվել ինչպես Եվրոպայի խորհրդում, այնպես էլ՝ Եվրախորհրդարանում այն բանի համար, որ երկրի ներսում ճնշում են գործադրել լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքները: