Շրջաններում համաժողովրդական շարժման միասնական շտաբերի շենքային և մասնակիցների ձևավորմանը զուգահեռ գնում է նաև աշխատանք բնակչության հետ, որոշ շրջաններում անում են հարցումներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում են գտնվում միասնական գրասենյակների ձևավորման աշխատանքները:

 

«Բավականին ակտիվացված վիճակ է հիմա, բայց դեռ աշխատանքներ կան»,- ասաց Մարգարյանը:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հավելեց, որ Մասիսում արդեն իսկ բացվել է շտաբ և առաջիկայում ևս երկուսը կբացվեն նաև Արմավիրի մարզում:

 

Էլինար Վարդանյանը նշեց, որ ժողովրդի դժգոհություններն իրենց սպասվածից ավելին է: