Ավստրալացիները վրդովվել են Թոնի Էբոտի այն արտահայտությունից, թե նախքան 1788 թվականի բրիտանական գաղութացումը երկրում չի եղել «ոչինչ, բացի թփերից», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SBC-ին:

 

«Երբ մենք նայում ենք այս փառավոր քաղաքին, տեսնում ենք, թե որքան Է այն զարգացել, դժվար է մտածել, որ 1788 թվականին այստեղ ոչին չ չի եղել, բացի թփերից: Դատապարտված զինվորները եւ նավաստիները, որոնք 12 նավերից իջել են այն վայրից մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա, որտեղ մենք գտնվում ենք, հավանաբար, կարծել են, թե Լուսնի վրա են հայտնվել»,- հայտարարել Է Էբոտը:

 

Էբոտն այս հայտարարությունն արել է Սիդնեյում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ կայացած հանդիպման ժամանակ:

 

Սոցիալական ցանցերի օգտատերերը խիստ զայրալից են արձագանքել Էբոտի մեկնաբանություններին:

 

«Սիրտս ցավում Է իմ ավստրալացի բարեկամների համար: 40000-ամյա պատմությունը ջնջված Է «ոչինչ, բացի թփերից» արտահայտությամբ»,- գրել Twitter-ի օգտատերերից մեկը:

 

«Նախքան սպտակամորթ գաղութաբնակների գալը մեր հողերը հարուստ Էին Երկրագնդի հնագույն մշակույթով»,- գրել Է Ռոզի Թոմասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: