Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ընթանում է Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը:Հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է:

Առաջին խաղակեսում ֆուտբոլասերները գոլերի ականատես չեղան:

Նշենք, որ 14-րդ րոպեին զգուշացվեց Կառվալյոն, 34-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ Արթուր Եդիգարյանը, հանդիպման 36-րդ րոպեին Մխիթարյանի դեմ կոպիտ խաղի համար զգուշացվեց Տիագոն,իսկ Յուրա Մովսիսյանի նկատմամբ կոպիտ խաղի համար զգուշացվեց նաև Պեպեն: