Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի դեմ խաղում՝ հաղթական գոլը հեղինակելուց հետո, նշել է.

«Հասկանում էինք, որ բարդ խաղ է լինելու, քանի որ հայերը կփորձեն ռիսկի չդիմել և կպաշտպանվեն: Մի քանի լավ պահ բաց թողեցինք: Վերջնական հաշիվը մեծ չէր, սակայն թիմը լավ խաղաց և կարևորը երեք միավորն էր»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթեցին նվազագույն՝ 1:0 հաշվով: