Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ պետությունները չպետք է թույլ տան, որպեսզի համաշխարհային միջավայրի անկայունությունն ազդի երկկողմ կապերի վրա: Այն մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Ֆրանսիան և Ռուսաստանը երկար տարիների ընթացքում ունեն ոչ միայն բարեկամական, այլև երկկողմ օգտակար հարաբերություններ: Այսօր համաշխարհային գործերում անհանգիստ իրավիճակ է, և ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- ասել է Պուտինը:

 

«Հատկապես օգտակար է հանդիպման հնարավորությունը, որը թույլ կտա խոսել բոլոր հարցերի շուրջ, որպեսզի նվազագույնի հասցվեն բոլոր ռիսկերը և բացասական հետևանքները երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Ավելի վաղ, Օլանդը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը: Նա նաև նշել է, որ իր կարծիքով, համաշխարհային գործերում «անկարգությունը» երկար չի տևի: