Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 4132 մարդու: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին:

 

«Նոյեմբերի 11-ի դրությամբ՝ Ուկրաինայի արևելքում առնվազն 4 132 մարդ է զոհվել, ներառյալ՝ 298 մարդ Boeing MH-17 չվերթից, 9 747 մարդ վնասվածք ստացել»,- ասվում է փաստաթղթում: