Նոյեմբերի 16-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն:

 

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: