Ռուս զբոսաշրջիկները քիչ Է մնացել՝ զոհվեն Փուքեթում (Թաիլանդ) փղի վրա զբոսանք կատարելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Phuket Gazette հրատարակությանը:

 

Վերջինիս տվյալներով՝ 18-ամյա փիղը ոտնատակ Է տվել անասնավարին եւ փախել ջունգլիներ: Այդ պահին կենդանու մեջքին Է եղել ռուսաստանցի մի կին՝ դստեր հետ: Փիղը շուրջ երեք կիլոմետր վազել Է ջունգլիներով, երբ փրկարարներին հաջողվել Է հասնել նրան արմավենիների տնկադաշտում եւ քնեցնել նրան տրանկվիլիզատոր կրող տեգերով:

 

Նշվում Է, որ փղի նման պահվածքի պատճառը եղել Է ամուսնական շրջանը, որի ժամանակ կենդանու արյան մեջ կտրուկ բարձրացել Է տեստոստերոնի մակարդակը, ինչն Էլ ագրեսիա Է հրահրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: