Վրաստանում անպայման կբացվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ վարժական կնետրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 17-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման արդյունքում գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ակնկալում է դաշինքի՝ Ուելսում կայացած սեպտեմբերյան գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրագործում, մասնավորապես, Վրաստանում համատեղ վարժական կենտրոնի բացումը:

 

«Կենտրոնն անպայման կբացվի, թե որտեղ այն կգործի՝ ՆԱՏՕ-ի եւ պաշտպանության նախարարության միջեւ քննարկման թեմա է»,- ասել է Ջանելիձեն լրագրողներին եւ հավելել, որ ներկայում Վրաստանը այդ հարցի վերաբերյալ առաջարկություններ է սպասում գործընկներներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: