«Քանի որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԼՂՀ-ի հակամարտության խնդրով չի զբաղվում, մեր ներկայացուցիչը հանդիպել է պարոն Սանասարյանի հետ և տեղեկացրել նրան, որ մենք կփոխանցենք իր բողոքը մեր համապատասխան ատյաններ՝ ԵԱՀԿ քարտուղարություն, ինչն արվել է»,- Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի՝ մամուլի և հանրային կապերի
պատասխանատու Գոհար Ավագյանը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի ժամը 13:45-ից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև հացադուլ է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Վերջինս գիշերել է գրասենյակի առջև: Նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման: