ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է ԼՂՀ ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքներ:

 

Նախագահը ստորագրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատա րելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։