Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով չընդունել ուղիղ ավիաչվերթներ Ղրիմից: Այս մասին գրել է lenta.ru-ն՝ վկայակոչելով նախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսին:

 

Նա մեկնաբանել է Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթը, որն իրականացվել է նոյեմբերի 16-ին, «Грозный Авиа» ավիաընկերության կողմից:

 

Պերեբիյնիսի խոսքով՝ Ղրիմի բոլոր օդանավակայանները, այդ թվում՝ Սիմֆերոպոլի օդանավակայանը, փակվել են Ուկրաինայի կառավարության որոշմամբ: Դա նշանակում է, որ ցանկացած չվերթ, որը կիրականացվի թերակղզու տարածքից, համարվում է անօրինական: Պերեբիյնիսը նշել է նաև, որ նման չվերթներ իրականացնող ընկերությունները խախտում են օրենքը և ենթակա են Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կողմից պատժամիջոցների։

 

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հերքել են նման տեղեկությունը։ Վարչությունից պնդում են, որ Սիմֆերոպոլ-Երևան թռիչքը որևէ ավիաընկերություն չի իրականացնում: