Եվրամիության երկրներից տնտեսական պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման օգտին են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հյուսիսային Եվրոպայի մի քանի պետություններ, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև Ռումինիան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով EUobserver Բրյուսելի ինտերնետային պորտալին:

 

 

Նրա տվյալներով՝ ԵՄ-ի թվարկված անդամները «կցանկանային Ռուսաստանի գործողությունների ավելի խիստ դատապարտում և ՌԴ-ի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նախապատրաստություն»: Տվյալ հարցի քննարկումը կայացել է երկուշաբթի` Բրյուսելում:

 

 

ՌԴ-ի դեմ հավելյալ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Եվրամիության կողմից, համաձայն ԵՄ խորհրդի պաշտոնական մամուլի հաղորդագրության, նախարարները չեն քննարկել: