ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ արված հայտարարությանն անդրադարձել է Տուլայի «Արսենալի» ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը նշել էր՝ Մալոյանը «Պորշ» ավտոմեքենա է պահանջել՝ հավաքականին միանալու համար:

«Պո՞րշ»՝ Հայաստանի հավաքականին միանալու համար. դա հիմարություն է: Ի՞նչ է, ես թո՞ւյլ եմ: Ինձ համար անունս թանկ է: Հավաքականի համար՝ միայն մաքուր սրտով: Այդպես էլ գրեք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Արսենալի» թվիթերյան էջը: