ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծով' հաջորդ տարի Շիրակի մարզին նախատեսված է տրամադրել ավելի շատ գումար, քան հատկացվել է 2014 թվականին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, 2015 թվականի բյուջեի նախագծով Շիրակի մարզին նախատեսված է հատկացնել 7 մլրդ 993 մլն դրամ գումար, որը 2014 թվականի համեմատ ավելի է 752 մլն 935 հազար դրամով:

 

 

2015 թվականին Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատի համար նախատեսված է 590 մլն 974 հազար դրամ. աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 135 մլն դրամ, կրթության և մշակույթի ոլորտների համար նախատեսված գումարը նույնպես աճել է: Ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանման համար նախատեսված է110 մլն 500 հազար դրամ. այս ոլորտում էլ աճը կազմում է մոտ 5 մլն դրամ:

 

 

Բյուջետային հատկացումների հիմնական աճը կապված է աշխատավարձերի բարձրացման հետ: «Հիմնական աճը կապված է աշխատավարձի հետ, քանի որ 2015 թվականի բյուջեով ներառվել է 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշատավարձի բարձրացումը. դա նաև նշված է միջնաժամկետ ծախսային ծրագրով:

 

Հիմնականում կառավարման, հանրակրթության ոլորտների հատկացումների աճը պայմանավորված է հենց աշխատավարձի այս բարձրացման հետ»,-նշեց Լիպարիտ Մարտիրոսյանն' ավելացնելով, որ, թեև սա դեռ բյուջեի հաստատված տարբերակը չէ, այլ նախագիծն է, սակայն, ինչպես ցույց է տալիս փոր ձը, նախագիծն էական փոփոխություն չի կրի:

 

«Այս հաշարկները կատարված են բոլոր չափորոշիչներով, և, իմ կարծիքով, հիմնականում ոչ մի փոփոխություն չի լինի, քանի որ խոսքը հիմնականում կառավարման ապարատի, դպրոցների պահպանման և մշակույթի ծախսերի մասին է, որոնք հիմնականում նույնն են մնալու: Ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք, հնավոր է, փոփոխություն կրեն՝ ԱԺ-ում քննարկման արդյունքում»,- ավելացրեց պատասխանատուն:

 

Արմենուհի Մխոյան